Լուրեր
Երրորդ օրն առանց խմելու ջրի
Ախալցիխեում խմելու ջրի խողովակը դեռ չեն վերանորոգել: «Վրաստանի միավորված ջրամատակարարման ընկերության» աշխատակիցները երեք օր անընդմեջ աշխատում են Ախալցիխեի կենտրոնական այգում: Չնայած սրան, Ախալցիխեի 9 փողոցներում խմելու ջուր դեռ չի մատակարարվում: Ընկերությունում չգիտեն, թե երբ կլուծվի այս խդնիրը:
Խմելու ջրի խողովակը վնասվել է նոյեմբերի 26-ին: Ընկերության աշխատակիցները դեպքից հետո աշխատում են վերանորոգման ուղղությամբ: Ըստ Բեսիկ Փիլաուրիի, 6մ տարածքում գործող խողովակը պետք է փոխվի:
Առանց խմելու ջրի մնացել է 1 317 տուն:
გააზიარეთ :